‘«Ռեալը»-ը բողոքարկելու է Խաբի Ալոնսոյին որակազրկելու որոշումը ‘

920

«Ռեալը» մտադիր է բողոքարկել Խաբի Ալոնսոյի որակազրկումը, որի պատճառով նա չի կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի՝ «Սևելիայի» հետ հանդիպմանը:
Իսպանացի կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ատլետիկոյի» հետ հանդիպման ընթացքում իր պահվածքի համար որակազրկվել է մեկ խաղով: Արքայական ակումբի ներկայցուցիչները գնացել են Նյոն, որպեսզի բողոքարկեն այս որոշումը Բողոքարկման կոմիտեում:
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Սևիլիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում փախստականը բանկոմատ է գողացել’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտ Լևանդովսկի. ««Բորուսիան» ցանկացած ժամանակ էլ ուժեղ է»’