‘«Ռեալը» Իսկոյի եւ Բեյլի համար մտադիր է ծախսել 130 միլիոն եվրո’

721

Մադրիդի «Ռեալի»ղեկավարությունը մտադիր է 130 միլիոն եվրո ծախսել երկու ֆուտբոլիստի ձեռք բերելու համար՝ կիսապաշտպաններ Իսկոյի («Մալագա») եւ Գարեթ Բեյլի («Տոտենհեմ»):

Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է երկու ֆուտբոլիստների հետ գործարքներն իրականացնել հուլիսի սկզբներին: Այդ դեպքում, մեծ հավանականությամբ, ակումբը կլքի բրազիլացի Կական:

Նշենք, որ 130 միլիոն եվրոյից 100 միլիոնը «Ռեալը» կվճարի Գարեթ Բեյլի համար, իսկ Իսկոյի համար՝ 30 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում հաջորդ շաբաթ կհայտարարվի տեղական ավիափոխադրող ընկերությունների մրցույթ’
Հաջորդ հոդվածը‘Բանակցում են Կառավարության մասնաբաժինը «Գազպրոմին» վաճառելու հարցի շուրջ’