‘«Ռեալը» Իսպանիայի Գավաթի եզրափակիչը ցանկանում է անցկացնել «Կամպ Նոու» մարզադաշտում’

828

«Ռեալը» բանակցություններ է սկսել, որպեսզի Իսպանիայի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Գավաթի եզրափակիչը կայանա Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում:

Մադրիդյան ակումբի ներկայացուցիչները ցանկանում են եզրափակիչը անցկացնել Բարսելոնայում, որովհետեւ խաղացողներին շատ է դուր գալիս այդ մարզադաշտի խոտածածկը, հայտնում է Marca-ն:

Եզրափակիչ հանդիպման անցկացման երկրորդ տարբերակ է համարվում «Վալենսիայի» մարզադաշտը՝ «Մեստալյան»: Եզրափակիչ հանդիպման հավանական ժամկետը՝ մայիսի 18-ին է:

Նշենք, որ մոտ ժամանակներս «Ռեալի» եւ «Ատլետիկոյի» կհանդիպեն Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ, որպեսզի վերջնականապես ճշտեն հանդիպման անցկացման օրն ու վայրը:

Նախորդ հոդվածը‘Սերժ-Րաֆֆի բանակցությունների առաջին ռաունդ’
Հաջորդ հոդվածը‘Ողջամիտ առաջարկների հորձանուտում’