«Ռեալը» խզեց պայմանագիրը Էդեն Ազարի հետ

185

Մադրիդի «Ռեալը» խզեց պայմանագիրը 32-ամյա բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի հետ, փոխադարձ համաձայնությամբ, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։ Ազարի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2024թ․ հունիս։

The Athletic-ի տվյալներով՝ Ազարը դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը։

«Ռեալում» անցկացրած չորս մրցաշրջանի ընթացիկ Ազարը խփել է 7 գոլ։

2019 թվականին «Ռեալը» Ազարի համար «Չելսիին» վճարել էր 115 միլիոն եվրո։ Բազմաթիվ վնասվածքների պատճառով նա բաց թողեց հանդիպումների մեծ մասը։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն հայտարարեց Մեսսիի հեռանալու մասին
Հաջորդ հոդվածըԷդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում