‘«Ռեալը» խիստ միջոցներ է ձեռնարկել Մոուրինյոյի կոշտ հայտարարություններից հետո’

860

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը բավական կոշտ կերպով արձագանքել է այն փաստին, որ մի քանի հեռուստա եւ ռադիոկայաններով հեռարձակվել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մի շարք արտահայտություններ, հաղորդում է Sport.es-ը: Մոուրինյոն իր խիստ դժգոհությունն էր հայտնել ակումբի կանտերայի եւ նրա մարզիչ Ալբերտո Տորիլյայի գործունեությունից:

Այժմ «Ռեալը» որոշում է կայացրել, համաձայն որի թիմի անունից հանդես եկող ցանկացած անձ իր հարցազրույցներում պարտավոր է խոսել միայն այն խաղի վերաբերյալ, որի ավարտից հետո հարցազրույց են վերցնում: Իսկ մի քանի կատալոնյան հեռուստա-ռադիոընկերությունների ընդհանրապես արգելել են որեւէ շփում:

Նախորդ հոդվածը‘Եգիպտական ավիաընկերության ուղեկցորդուհիները ուղեւորներին կսպասարկեն հիջաբով ծածկված ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է վրաց ԱԳ նախարարին ‘