‘«Ռեալը» Կակայի հարցում պատրաստ է դիմել ծայրահեղ քայլի’

744

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է բաժանվել թիմի կիսապաշտպան Կակայից, հաղորդում է El Economista-ն:

Մադրիդյան ակումբը պատրաստ է բրազիլացուն անհատույց բաց թողնել, որպեսզի մի փոքր թեթեւացնի իր բյուջետային ծախսը: Ներկայումս Կական վաստակում է տարեկան 12 միլիոն եվրո, եւս միլիոն «Ռեալը» վճարում է հարկերի տեսքով:

 Եթե մադրիդիցիները Կակայի համար ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ակումբ չգտնեն, նրանք պատրաստ են դիմել ծայրահեղ քայլի. Խզել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ: Այդ դեպքում «Ռեալը» բրազիլացուն վճարելու մեկ տարվա աշխատավարձի չափով փոխհատուցում:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախկին իշխանությունների օրոք նույնասեռականները շանտաժի միջոցով գաղտնի ծառայությունների մեջ են ներքաշվել ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտ Քոչարյան. Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր’