‘«Ռեալը» կարող է պատժել Խամեսին ու Խեդիրային Ռոնալդուի խնջույքին մասնակցելու համար’

975

«Ռեալի» ղեկավարությունը պատրաստվում է պատժել Սամի Խեդիրային և Խամես Ռոդրիգեսին Ռոնալդուի ծննդյան 30-ամյակի խնջույքին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է իսպանական As-ը:

Խնջույքի շուրջ այսքան մեծ աղմուկ չէր բարձրանա, եթե այն տեղի չունենար Ատլետիկոյից» «Ռեալի» կրած խայտառակ պարտությունից ժամեր հետո:

Համացանցում տարածված նկարներին նկատվել են Խեդիրան, Ռոդրիգեսը և Մոդրիչը: Նշենք, որ այս երեքն ֆուտբոլիստն էլ վնասվածքներով են:

Քանի որ Լուկա Մոդրիչը հետագայում սոցցանցերում և «Ռեալի» ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ներողություն էր խնդրել այդ խնջույքին մասնակցելու համար, ամենայն հավանականությամբ, նրա նկատմամբ կարգապահական տույժեր չեն կիրառվի:

Նախորդ հոդվածը‘Չիլավերտ. Մեսսին գերազանցում է բոլորին’
Հաջորդ հոդվածը‘Եթե «Ռեալը» ոչ մի մրցանակ չշահի, Պերեսը կազատի Անչելոտիին’