«Ռեալը» կհայտարարի Ջուդ Բելինգեմի տրանսֆերի մասին

525

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։ Կողմերը համաձայնության են հասել, հաղորդում է իսպանական Marca-ն։

Արքայական ակումբը «Բորուսիան» տրանսֆերի համար կվճարի 100 միլիոն եվրո, հետագայում նաեւ բոնուսներ։

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը գերմանական թիմի հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Բելինգեմի տրանսֆերային արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըWorld Challenge Cup․ Արթուր Դավթյանը դուրս եկավ եւս 2 գործիքի վարժության եզրափակիչ
Հաջորդ հոդվածըԶիդանը առաջնահերթ տարբերակ է ՊՍԺ-ի համար