‘«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային»’

812

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ռեալին»:

Մադրիդցիները հաշվի մեջ առաջ անցան արդեն 13-րդ րոպեին: Պիկեն սեփական տուգանային հրապարակում գցեց իրեն շրջանցող Ռոնալդուին, որի համար պատժվեց դեղին քարտով եւ 11 մետրանոց հարվածով, որը հենց տուժածն էլ անվրեպ իրացրեց:

57-րդ րոպեին «Ռեալի» արագ եւ սրընթաց հակագրոհից հետո Ռոնալդուն խփեց երկրորդ գնդակը, 68-րդ րոպեին «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով երրորդ անգամ գրավեց Պինտոյի պաշտպանած դարպասը:

Առավելագույնը, ինչ կարողացան անել կատալոնացիները՝ հեղինակության գոլն էր, որը 89-րդ րոպեին խփեց Խորդի Ալբան՝ 1:3: Այս թիմերի առաջին հանդիպումը Մադրիդում ավարտվել էր 1:1, այնպես որ «Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի «Սեւիլիա» — «Աթլետիկո Մադրիդ» զույգի հաղթողը:

Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բարսելոնա» — «Ռեալ»՝ 1-3

Գնդակները՝ Կրիշտիանու Ռոնալդու՝ 13 (11 մ.), 57, Վարան՝ 68 – Խորդի Ալբա՝ 89

Նախորդ հոդվածը‘Փաստորեն, իշխանության դեմքը չի փոխվում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունները անցնում են հին մեթոդների. Մամուլ’