‘«Ռեալը» հաղթեց «Խետաֆեին» (տեսանյութ)’

765

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալին» հյուրընկալել էր «Խետաֆեն»: «Կոլիսեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում տեղի ունեցած խաղում Կարլո Անչելոտիի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին Խորդի Կոդինայի պաշտպանած դարպասը:

Առաջին խաղակեսի ընթացքում «Խետաֆեին» լավ պաշտպանվում էր և «Ռեալին» հաջողվեց բացել խաղի հաշիվը միայն 63-րդ րոպեին. Կարիմ Բենզեմայի փոխանցումից հետո աչքի ընկավ «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Քրիստիանո Ռոնալդուն: 4 րոպե անց Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո Գարեթ Բեյլը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 79-րդ րոպեին Ռոնալդուին հաջողվեց դուբլ ձևակերպել: 

Այս հաղթանակից հետո «Ռեալը», որ մեկ հանդիպում պակաս է անցկացրել ունի 45 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Խետաֆեն» մնաց 17 միավորով` 15-րդ տեղում:

ԽԵՏԱՖԵՌԵԱԼ Մ.

0-3 (0-0)

MC

 

0-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 63՛, 0-2՝ Գարեթ Բեյլ 67՛, 0-3՝ Կրիշտիանու Ռոնալդու 79՛

 

ԽԵՏԱՖԵ. 13.Խորդի Կոդինա, 2.Ալեքսիս, 3.Ռոբերտո Լագո, 4.Էմիլիանո Վելասկես, 5.Նալդո, 6.Սամմիր (36.Ալեքս Ֆելիպ, 83), 10.Պաբլո Սարաբիա (23.Ֆրեդի Ինեստրոխա, 56), 14.Պեդրո Լեոն (24.Աբդուլ Քարիմ Յոդա, 74), 17.Դիեգո Կաստրո, 22.Խուան Ռոդրիգես, 9.Ալվարո Վասկես

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո (18.Նաչո, 82), 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս (24.Ասյեր Իլյարամենդի, 82), 10.Խամես Ռոդրիգես, 11.Գարեթ Բեյլ, 23.Իսկո (6.Սամի Խեդիրա, 78), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա

 

Զգուշացում՝ Էմիլիանո Վելասկես 31՛ (Խ), Ռոբերտո Լագո 64՛ (Խ), Տոնի Կրոոս 34՛ (Ռ), Խամես Ռոդրիգես 61՛ (Ռ) ()

 

35

ԳՆԴԱԿԻ %

65

6 (0)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

24 (9)

19

ՏՈՒԳԱՆՔ

10

Նախորդ հոդվածը‘Իկեր Կասիլյաս. «Եթե գլուխդ կախում ես, պատրաստ են թաղել քեզ, սակայն պետք է համբերատար լինել, քանի որ հաղթում է նա, ով դիմակայում է»’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը կհանդիպի Լ. Տեր-Պետրոսյանի ու Ր. Հովհաննիսյանի հետ’