‘«Ռեալը» հաղթեց «Սեւիլիային» եւ բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)’

1200

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը խաղաց «Սեւիլիայի» հետ: Արգենտինացի Սանտյագո Սոլարիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով:

Բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն 78-րդ րոպեին տպավորիչ գոլով բացեց հաշիվը: Նա եզրափակեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնի փոխանցումը: Ավելացված երկրորդ րոպեին էլ աչքի ընկավ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

«Ռեալը» 36 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Սեւիլիան» նահանջեց չորրորդ տեղ՝ 33 միավոր: Երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոն» 19 խաղից հետո ունի 38 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

Կազեմիրո, 78, Լուկա Մոդրիչ, 90+2

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-ը դժվարությամբ հերթական 3 միավորը վաստակեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Այդ նենգության պատվիրատուն Քոչարյանն է’