‘«Ռեալը» հետաքրքրված է Կլոպի ծառայություններով’

895

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ծառայություններով: Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն:

«Ռեալը» հետեւում է Կլոպի աշխատանքին եւ մտադիր է բանակցություններ սկսել նրա հետ»,- Գալյարդոյի խոսքը փոխանցում է  Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոյին» 0:4 հաշվով  պարտվելուց հետո լուրեր են շրջանառվում, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այլեւս չի վստահում Կարլո Անչելոտիին եւ փնտրում է նոր մասնագետի: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ 2016-ի ամռանը «Ռեալը» կգլխավորի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:

Նախորդ հոդվածը‘Պեպ Գվարդիոլա. «Երբեմն Խաբի Ալոնսոն դառնում է աշխարհի ամենավատ ֆուտբոլիստը»’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» առաջին մարզումն է անցկացրել Վիլանովայի անվան խաղադաշտում’