‘«Ռեալը» հրաժարվում է Emirates-ի հետ համագործակցությունից’

1039

Մադրիդի «Ռեալը», մեծ հավանականությամբ, կհրաժարվի Emirates ավիաընկերության հետ համագործակցությունից, որը 2013/14 մրցաշրջանից պետք է դառնար ակումբի գլխավոր հովանավորը:

«Ռեալի» նոր հովանավորը պետք է դառնա Air Portugal ավիաընկերությունը, որը պատրաստ է «Ռեալին» տարեկան 27 միլիոն եվրո վճարել, ինչը 5 միլիոնով ավելի է, քան Emirates-ի առաջարկը:

Նշենք, որ «Ռեալի» եւ Air Portugal-ի միջեւ միջնորդությունն իրականացրել է հանրահայտ ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, որը «Ռեալում» ներկայացնում է մի քանի խաղացողներ շահերը:

Նախորդ հոդվածը‘Արեգ Գեւորգյան. Դեպի Բաղրամյան 26 տանող ճանապարհները բաց են’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյանը ավելի լավ կանի մտածի իր պարտականությունների մասին’