‘«Ռեալը» մեկնեց Կարդիֆ ‘

959

«Ռեալ»-ը այսօր մեկնել է Կարդիֆ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Սևիլիայի» հետ  հանդիպման մասնակցելու, որը տեղի կունենա վաղը՝ Ուելսի «Կարդիֆ Սիթի» մարզաշտում, ժամը  23:45-ին: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ «Արքայական ակումբի» առաջատարներից մեկը՝ Գարեթ Բեյլը ծնվել է հենց այս քաղաքում:

Նշենք, որ 1998 թվականից մինչև 2012 թվականը ՈՒեՖԱ Սուպերգավաթի հանդիպումները տեղի են ունեցել Մոնակոյի «Լուի II» մաևզադաշտում: Հիմա արդեն ամեն տարի հանդիպման վայրը փոխվում է: 2013 թվականին այն տեղի է ունեցել Պրահայում:

«Սևիլյան» Եվրոպայի լիգայում հաղթելով «Բենֆիկա»-ին, երրորդ անգամ կպայքարի այս տիտղոսը նվաճելու համար: «Ռեալ»-ի համար, որը Չեմպիոնների լիգայի եզրափակչում առավելության է հասել «Ատլետիկոյի» նկատմամբ, սա կլինի այդ նվաճելու 4-րդ հանդիպումը:

Նախորդ հոդվածը‘Ինդոնեզիան հարեւաններին մեղադրում է մշակութային արժեքները գողանալու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Կիրսան Իլյումժինովը վերընտրվել է ՖԻԴԵ–ի նախագահի պաշտոնում’