«Ռեալը» մերժել է Մբապեի լրացուցիչ ֆինանսական պահանջները

487

Մադրիդի «Ռեալի» եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի բանակցություններում անհամաձայնություն է ի հայտ եկել։ Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը նախնական պայմանավորվածությունից հետո 100 միլիոն եվրո շատ գումար է պահանջել, հաղորդում է  COPE-ը։ Արքայական ակումբը մերժել է Մբապեի լրացուցիչ պահանջները։

Այս ֆոնին կա հավանականություն, որ ՊՍԺ-ն կկարողանա համոզել ֆուտբոլիստին կնքել կարճաժամկետ պայմանագիր մինչեւ 2024թ․ հունիս։ Նրա գործող պայմանագիրը կավարտվի հուլիսի 1-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 41 հանդիպման, խփել 33 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կծախսի 120 միլիոն ֆունտ ստերլինգ
Հաջորդ հոդվածըԿեյլոր Նավասն ամռանը կհեռանա ՊՍԺ-ից