‘«Ռեալը» միացել է «SOS Գյումրի» նախաձեռնությանը (տեսանյութ)’

1197

Մադրիդի «Ռեալը» միացել է Գյումրիի երկրաշարժի հետևանքով տուժածներին բնակարաններ հատկացնելու «SOS Գյումրի» նախաձեռնությանը՝ թիմի ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկ ուղարկելով Հայաստան:

Նախաձեռնության կազմակերպիչները տեսանյութ են հրապարակել, որում ներկայացված է, թե ինչպես է Գրիգոր Գրիգորյանն «Արքայական ակումբի» ակումբի մարզաբազայում իր ընկեր Մարինոյից վերցնում մարզաշապիկը:

«Այն պահը, երբ Մարինոն վերցնում է արդեն իսկ ստորարգված մարզաշապիկը: Տեսագրվել է Գրիգոր Գրիգորյանի կողմից, ով Մարինոյի ընկերն է: Իրականում տեսագրությունը արգելված էր, և փոքր ինչ խախտվել են կանոնները, սակայն ինչպես ասում են՝ բարի գործի համար են խախտվել: Գրիգորը և Մարինոն այն մարդիկ են, ովքեր աննկարագրելի աջակցել են մեզ: Անչափ շնորհակալ ենք»,-ասված է «SOS Գյումրիի» հաղորդագրությունում:

Ստորագրել են՝

Պեպե (3), Կրիշտիանու Ռոնալդու (7), Սերխիո Ռամոս (4), Թոնի Կրոս (8), Գարեթ Բեյլ (11), Դանիլո (23), Կեյլոր Նավաս (1), Կիկո Կասիլյա (13), Կարիմ Բենզեմա (9), Խամես Ռոդրիգես (10), Նաչո (6), Ռաֆայել Վարան (2), Մարսելո (12), Կազեմիրո (14), Դանի Կարվախալ (15), Լուկա Մոդրիչ (19), Ալվարո Արբելոա (17), Մատեո Կովաչիչ (16), Խեսե (20), Իսկո (22), Լուկաս Վասկես (18): 

Մարզաշապիկի վրա գրված է. «Para los afectados del terramoto de Gyumri, con todo nuestro afecto: 

Նախորդ հոդվածը‘Ռանյերի. Հիմա թող մյուս ակումբներն ինչ-որ բաներ մտածեն’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը՝ «Աուգսբուրգի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ ‘