‘«Ռեալը» մտադիր է ամռանը վաճառել Կրիշտիանու Ռոնալդուին’

770

«Ռեալը» մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո վաճառել իր հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է El Pais-ը:

Աղբյուրի համաձայն, չնայած «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պորտուգալացուն առաջարկել է տարեկան «մաքուր» 15 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն վերջինս հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

«Ռեալի» հետ Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2015 թվականին, այդ իսկ պատճառով, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի նվազեցում թույլ չտալու համար «արքայական» ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել Ռոնալդուին մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել:

Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը իր հաճախորդի մերժումը բացատրել է նրանով, որ պորտուգալացին իր կարիերայում նոր մարտահրավերների կարիք ունի:

Նախորդ հոդվածը‘ԺՀՄԻԳ-ը տվեց նախնական՝ լղոզված գնահատականը ‘
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը պահանջում է անհապաղ դադարեցնել վերահաշվարկները’