‘«Ռեալը» մտադիր է վաճառել 10 խաղացողների’

953

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ամռանը մտադիր է վաճառել մի շարք խաղացողների: Արքայական ակումբը պատրաստ է վաճառել տասը խաղացողների, հաղորդում է Sport.es-ը: Տրանսֆերի կհանվեն նաեւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը: Տեղափոխությունները չձգձգելու համար, բարձր գին չի սահմանվի: Ռոնալդուի տրանսֆերը կգնահատվի մոտ 60 միլիոն եվրո, Ռամոսինը՝ 25 միլիոն եվրո:

«Ռեալը» կփորձի ազատվել նաեւ պաշտպաններ Դանիլուից, Ալվարո Արբելոայից, կիսապաշտպաններ Կազեմիրուից, Իսկոյից, Տոնի Կրոսից, Խամես Ռոդրիգեսից, հարձակվող Խեսե Ռոդրիգեսից:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյան. «Հարգում ենք «Բավարիային», բայց գիտենք՝ կարող ենք հաղթել»’
Հաջորդ հոդվածը‘«Գալաթասարայ»-ը 2 տարով զրկվել է Եվրոգավաթների խաղարկություններին մասնակցելուց’