«Ռեալը» մտադիր չէ վերադարձնել Զիդանին

244

Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ Զինեդին Զիդանին վերադարձնել գլխավոր մարզչի պաշտոնին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը վերադարձի շուրջ բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» հետ։

Ինչպես հայտնում է Marca-ն, «Ռեալը» մտադիր չէ վերադարձնել Զիդանին։ Ակումբի ղեկավարությունը վստահում է Կաrլո Անչելոտիին և հաջորդ մրցաշրջանը պլանավորելիս խորհրդակցում է նրա հետ։

Անչելոտիի և Ֆլորենտինո Պերեսի հարաբերություններն այժմ ավելի լավ են, քան երբևէ: Անչելոտին մտադիր է Մադրիդի «Ռեալում» աշխատել մինչև պայմանագրի ավարտը` 2024 թվականի հունիսը։

Բացի այդ, հրատարակությունը հայտնում է, որ անձամբ Զիդանը նույնպես կապ չի հաստատել ակումբի հետ։

Նախորդ հոդվածըԴին Լիրենը հաղթեց Յան Նեպոմնյաշչուն եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Հաջորդ հոդվածըՌուսաստանցի ըմբիշները կկարողանան մասնակցել ԱԱ-ին և ՕԽ-ին