‘«Ռեալը» Նեյմարին խնդրել է հայտարարել «Բարսելոնայից» հեռանալու ցանկության մասին’

1431

Մադրիդի «Ռեալը» շարունակում է ջանքեր գործադրել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին ձեռք բերելու համար, հայտնում է իսպանական «Sport» պարբերականը։

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ «Ռեալի» համար աշխատող գործակալները կապ են հաստատել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի հոր հետ՝ հայտնելով, որ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է հետաքրքրվել Նեյմարի տեղափոխությամբ։ Միաժամանակ նրանք խնդրել են, որ Նեյմարը հրապարակավ և ոչ երկիմաստորեն հայտարարի, որ ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»։

Տրանսֆերային գործողությունը, որը Պերեսը ձգտում է կյանքի կոչել, կարժենա մոտ 400 մլն եվրո։ Նեյմարին կառաջարկվի հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 35 մլն եվրո աշխատավարձով և 30 մլն եվրո պարգևավճար։ Տրանսֆերը ձեռք բերելու համար Պերեսը նախատեսել է 190 մլն եվրո, այնքան, ինչքան առաջարկում է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Պերեսը հույս ունի հաջողության հասնել՝ հաշվի առնելով նաև Նեյմարի՝ «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխության ժամանակ առաջացած խնդիրները։ Նեյմարն ու իր հայրը օրերս Մադրիդի Վերին ատյանի դատարանում ցուցմունքներ են տվել այդ տրանսֆերի ժամանակ կատարված մեքենայությունների և կոռուպցիայի առթիվ հարուցված գործի առնչությամբ։

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլային լրագրողները բարկացրել են’
Հաջորդ հոդվածը‘Ալվես. «Ռոնալդուն ինձ վրա բարկացել է իմ չասած խոսքերի պատճառով»’