‘«Ռեալը» «Ոսկե գնդակներով» զիջում է միայն «Բարսելոնային»’

775

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, երկրորդ տարին անընդմեջ ճանաչվելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, 8-րդ «Ոսկե գնդակը» պարգևեց Մադրիդի «Ռեալին»:

Այդ ցուցանիշով Արքայական ակումբը հավասարվեց Թուրինի «Յուվենտուսին» և իտալական «Միլանին»: «Ռեալից» շատ «Ոսկե գնդակ» ունի միայն կատալոնական «Բարսելոնան», որի խաղացողները 10 անգամ են արժանացել այդ մրցանակին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Մադրիդցիներից «Ոսկե գնդակը» ստացել են՝ Ալֆրեդո Դի Ստեֆանոն (1957, 1959), Ռայմոն Կոպան (1958), Լուիշ Ֆիգուն (2000), բրազիլացի Ռոնալդոն (2002), Ֆաբիո Կանավարոն (2006) եւ Կրիշտիանու Ռոնալդուն (2008, 2013, 2014):

Նախորդ հոդվածը‘Գյումրիի սպանդից փրկված երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդը կրակ է բացել Պառավաքարի բնակիչների վրա’