‘«Ռեալը» Չիչարիտոյի համար պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել’

798

Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել Մեքսիկայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավյեր Էրնանդեսին՝ Չիչարիտոյին:

Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, ֆուտբոլիստը դժգոհ է թիմում իր խաղային ժամանակահատվածից, որը տալիս է Ալեքս Ֆերգյուսոնը: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվողին այլ ակումբ պատրաստ է թողնել միայն «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն ձեռք բերելու դեպքում: Հաղորդվում է, որ «Ռեալը» պատրաստ է Չիչարիտոյի համար առաջարկել 20 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի, տեր ե՞ս — 2’
Հաջորդ հոդվածը‘Ուսանողները «ակրոբատիկ հնարքներ» են կիրառում դասադուլին միանալու համար (լուսանկարներ)’