«Ռեալը» չհաղթեց «Բետիսին» եւ 9 միավոր հետ է «Բարսելոնայից»

163

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Սեւիլիայում հյուրընկալվեց «Բետիսին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0:

12-րդ րոպեին Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ի հուշումից հետո գրանցվեց ձեռքով խաղ։

«Ռեալը» 53 միավորով երկրորդն է եւ 9 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»։ «Բետիսը» 5-րդն է՝ 41 միավոր։

Նախորդ հոդվածը«Ինտերի» հաղթանակը. Մխիթարյանը գոլի հեղինակ(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄբապեն՝ ՊՍԺ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու