«Ռեալը» պայմանագիր է կնքել Ռյուդիգերի հետ

460

Մադրիդի «Ռեալը» 5 տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի «Չելսիի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ, հաղորդում է The Athletic-ը։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո։ Հրաժարագինը սահմանվել է 400 միլիոն եվրո։

29-ամյա ֆուտբոլիստը նաեւ բուժզննում է անցել Արքայական ակումբի համար։

Սպասվում է, որ տրանսֆերի մասին «Ռեալը» կհայտարարի մայիսի 28-ին Փարիզում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռյուդիգերը մասնակցել է 31 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՎախճանվել է Ուկրաինայի առաջին նախագահը
Հաջորդ հոդվածըՈւկրաինային` գրեթե 40 մլրդ դոլարի հատկացում