«Ռեալը» պարտության մատնեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

299

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում տեղի ունեցավ մադրիդյան դերբին «Աթլետիկոյի» եւ «Ռեալի» մասնակցությամբ։ 2:1 հաշվով առավելության հասան հյուրերը։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի գոլերն առաջին խաղակեսում խփեցին բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն եւ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից հաշվի տարբերությունը վերջին րոպեներին կրճատեց իսպանացի պաշտպան Մարիո Էրմոսոն, որը ավելացված ժամանակում երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց։

«Ռեալը» 6 հաղթանակից հետո 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»։ «Աթլետիկոն» 7-րդն է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Աթլետիկո» — «Ռեալ»՝ 1:2 (տեսանյութ)

Մարիո Էրմոսո, 83  —  Ռոդրիգո, 18, Ֆեդերիկո Վալվերդե, 36

Հեռացում՝ Մարիո Էրմոսո («Աթլետիկո»), 90+1

Նախորդ հոդվածըՀանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Առաջին նախագահը
Հաջորդ հոդվածըՀռոմի պապը կոչ է արել պահպանել հրադադարը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին