«Ռեալը» պարտության մատնեց «Բետիսին» եւ առաջինն է (տեսանյութ)

375

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում ընդունեց «Բետիսին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

Արքայական ակումբից աչքի ընկան բրազիլացի հարձակվողներ Ժունիոր Վինիսիուսն ու Ռոդրիգոն։

«Ռեալը» չորրորդ հաղթանակը տարավ եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բետիսն» առաջին պարտությունը կրեց եւ երկրորդն է՝ 9 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

 «Ռեալ» — «Բետիս»՝ 2:1 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 9, Ռոդրիգո, 65  —  Սերխիո Կանալես, 17

Նախորդ հոդվածըUS Open. Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ չորրորդ շրջան, Սերենա Ուիլյամսը պարտվեց
Հաջորդ հոդվածը«Ինտերը» պարտվեց «Միլանին», Մխիթարյանը մասնակցեց միլանյան դերբիին (տեսանյութ)