‘«Ռեալը» պարտվեց «Ատլետիկին» (տեսանյութ)’

1088

Իսպանիայի առաջնությունում չեմպիոնական պայքարը նոր փուլ է թևակոխում: Առաջնության 26-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար Մադրիդի «Ռեալը» պարտվեց Բիլբաոյի «Ատլետիկին»` այդպիսով «Բարսելոնային» հնարավորություն տալով առաջին հորիզոնական բարձրանալ: 

Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում կայացած խաղում գրանցվեց միայն մեկ գոլ. 26-րդ րոպեին Արից Ադուրիսը գեղեցիկ հարվածով գրավեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում Կարլո Անչելոտիի աստղային սաները չկարողացան արժանի պատասխան տալ և պարտվեցին: 

Այժմ «Ռեալն» ունի 61 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` երկրորդ հորիզոնականում ընթացող «Բարսելոնային» գերազանցելով ընդամենը 2 միավոր: Եթե վաղը կատալոնական թիմը հաղթանակ տոնի «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ, Իսպանիայի առաջնությունում նոր առաջատար կլինի: «Ատլետիկն» այս հաղթանակից հետո ունի 33 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

 

ԱՏԼԵՏԻԿ ՌԵԱԼ Մ.

1-0 (1-0)

MC

1-0՝ Արից Ադուրիս 26՛

 

ԱՏԼԵՏԻԿ. 1.Գորկա Իրաիսոս, 15.Անդոնի Իրաոլա, 16.Քսաբյեր Էտշեյտա, 18.Կառլոս Գուռպեգի, 24.Միկել Բալենսյագա, 7.Բենյատ Էտչեբերյա, 10.Օսկար դե Մարկոս, 17.Միկել Ռիկո (2.Գաիսկա Տոկերո, 90), 19.Իկեր Մունյաին (14.Մարկել Սուսաետա, 64), 20.Արից Ադուրիս, 30.Ինակի Ուիլյամս (22.Գիլյերմե Ֆերնանդես, 75)

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 3.Պեպե, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս (16.Silva, 76), 11.Գարեթ Բեյլ, 23.Իսկո, 24.Ասյեր Իլյարամենդի (20.Խեսե, 71), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (14.Խավյեր Էրնանդես, 80)

Զգուշացում՝ Արից Ադուրիս 30՛ (Ա), Քսաբյեր Էտշեյտա 39՛ (Ա), Կառլոս Գուռպեգի 78՛ (Ա), Տոնի Կրոոս 30՛ (Ռ), Ասյեր Իլյարամենդի 41՛ (Ռ), Իսկո 74՛ (Ռ), Մարսելո 86՛ (Ռ)
Մրցավար՝ Ալբերտո Ունդիանո Մալյենկո (Իսպանիա)

 

35

ԳՆԴԱԿԻ %

65

6 (2)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

13 (2)

17

ՏՈՒԳԱՆՔ

11

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

9

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘Գոլազուրկ ոչ-ոքի «Համբուրգ» – «Բորուսիա Դորտմունդ» մրցավեճում ‘
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» ցանկանում է վաճառել դի Մարիային’