«Ռեալը» պարտվեց, «Բարսելոնան» նոր առաջատարն է (տեսանյութ)

215

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Ռայո Վալիեկանոյին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտվեց 2:3 հաշվով։

Դաշտի տերերն արդեն 5-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը իսպանացի կիսապաշտպան Սանտիագո Կոմեսանյայի գոլի շնորհիվ։ «Ռեալը» չորս րոպեում առաջ անցավ հաշվի մեջ։ 37-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ 41-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի պաշտպան Էդեն Միլիտաոն։ Մինչեւ ընդմիջում «Ռայո Վալիեկանոն» կարողացավ վերականգնել հավասարությունը, իսկ երկրորդ խաղակեսում խփել նաեւ հաղթական գոլը։

«Ռեալն» ընթացիկ առաջնությունում կրեց առաջին պարտությունը եւ 32 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ Առաջին տեղ բարձրացավ «Բարսելոնան», որն ունի 34 միավոր։ «Ռայո Վալիեկանոն» 8-րդն է՝ 21 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ռայո Վալիեկանո» — «Ռեալ»՝ 3:2 (տեսանյութ)

Սանտիագո Կոմեսանյա, 5, Ալվարո Գարսիա, 44, Օսկար Տրեխո, 67, 11մ  — Լուկա Մոդրիչ, 37, 11մ, Էդեր Միլիտաո, 41

Նախորդ հոդվածըՖինլանդիան մտադիր չէ միջուկային զենք տեղադրել իր տարածքում
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի զույգերը