‘«Ռեալը» ջախջախիչ հաղթանակ տարավ «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ(տեսանյութ)’

1081

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի եւ ընթացիկ խաղաշրջանի ամենագոլառատ խաղը կայացավ «Սանտիագո Բերնաբեուում», որտեղ Մադրիդյան դերբիում «Ռեալը» ջախջախիչ հաղթանակ տարավ «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ:

Ընդ որում, հյուրերը 12-րդ րոպեին հաշվի մեջ առաջ էին 2:1 հաշվով, սակայն մինչ 30-րդ րոպեն մնացին 9 ֆուտբոլիստներով:

«Ռեալ» — «Ռայո»՝ 10:2

Գոլերը՝ Դանիլո 3, Բեյլ 25, 41, 61, 70, Կրիշտիանու Ռոնալդու 30 (11մետ.), 53, Բենզեմա 48, 79, 90 – Ամայա 10, Խոսաբեդ 12

Հեռացումներ՝ Տիտո 14, Բաենա 28 (երկուսն էլ՝ «Ռայո Վալեկանո»)

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակել է 33 միավոր եւ այժմ երկու միավորով է զիջում առաջատարներին՝ «Բարսելոնային» եւ «Ատլետիկոյին», որոնք մեկ խաղ պակաս են անցկացրել: «Ռայոն» 14 միավորով 18-րդն է:

Նախորդ հոդվածը‘Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 3 գոլ խփեց և կամային հաղթանակ տոնեց 10 ֆուտբոլիստներով(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ցորկ. «Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգումը «Բորուսիայի» գլխավոր նպատակներից է»’