‘«Ռեալը» Ռոնալդուին նոր պայմանագիր կառաջարկի’

869

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստվում է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին նոր պայմանագիր առաջարկել: Ենթադրվում է, որ նոր համաձայնագիրը կգործի մինչեւ 2017 թվականը, եւ պորտուգալացի ֆուտբոլիստը կստանա տարեկան մոտ 15 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «արքայական» ակումբ է տեղափոխվել 2009 թվականին, եւ նրա արդյունավետությունը այդ ժամանակից ի վեր կազմում է միջինը 1,1 գոլ մեկ խաղում, տեղեկացնում է Terra-ն:

Նշենք նաեւ, որ Ռոնալդուն այսօր մասնակցել է Պորտուգալիայի հավաքականի մարզմանը եւ մեծ հավանականությամբ, վաղը 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային մրցաշարում Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը մեկնարկային կազմում կլինի:

 

Նախորդ հոդվածը‘Մադոննայից 333 միլիոն ռուբկլի պահանջող ռուսաստանցիների հայցը հետաձգվել է ‘
Հաջորդ հոդվածը‘Գարեգին Երկրորդն ընդունել է Լենինգրադի նահանգապետին ‘