‘«Ռեալը» ցանկանում է տեղափոխել «Բարսելոնայի» հետ հանդիպման օրը’

738

Մադրիդի «Ռեալը» դիմել է իսպանական լիգայի ղեկավարությանը՝ խնդրելով Իսպանիայի առաջնության սուպերկլասիկոն «Բարսելոնայի» հետ, անցկացնել մարտի 1-ին, այլ ոչ թե 2-ին:

«Ռեալի» այս խնդրանքը պայմանավորված է նրանով, որ արդեն մարտի 5-ին «Արքայական» ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8  եզրափակիչ պատասխան խաղում «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում խաղալու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Մադրիդյան ակումբը ցանկանում է այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար լրացուցիչ մեկ օր ունենալ:

Նախորդ հոդվածը‘Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավարի վրա հարձակման գործով վկաներին կստուգեն «ստի դետեկտորի» միջոցով’
Հաջորդ հոդվածը‘TNT-ի նկարահանած «ողբերգությունը» ցնցել է համացացի օգտատերերին (տեսանյութ)’