«Ռեալը» 120 միլիոն եվրո է առաջարկել Գվարդիոլի համար

385

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» 120 միլիոն եվրո է առաջարկել գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Խորվաթիայի հավաքականի 20-ամյա պաշտպան Յոշկո Գվարդիոլի համար, հաղորդում է alfredopedulla.com-ը։ Արքայական ակումբը մտադիր է գումարը վճարել երկու մասով։

«ՌԲ Լայպցիգը» մերժել էր «Ռեալին», որը բանակցությունները սկսել էր 90 միլիոն եվրոյի առաջարկով։

2024-ի ամռանը կակտիվանա «ՌԲ Լայպցիգի» հետ Գվարդիոլի պայմանագրով 110 միլիոն եվրո հրաժարագնի կետը։

Նրան ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ Լոնդոնի «Չելսին» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։

Գվարդիոլը Խորվաթիայի հավաքականի կազմում դարձել է 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Նախորդ հոդվածըԿարլսենն ու Արոնյանը կմասնակցեն Tata Steel Masters-ին
Հաջորդ հոդվածըՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը հերթական արկածախնդրությունն է, որն ավելի մշուշոտ է դարձնում Արցախի հայկականության հեռանկարը.1in.am