‘«Ռեալը» 166 միլիոն եվրո կվճարի Պոլ Պոգբայի համար’

1103

Մադրիդի «Ռեալը» 166 միլիոն եվրո կվճարի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար, հաղորդում է The Sun-ը։

Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին հայտնել էր, որ այս ամռանը Պոգբային ձեռք բերելը բարդ կլինի, սակայն Գարեթ Բեյլի տրանսֆերից հետո «Ռեալը» կնախաձեռնի Պոգբայի տեղափոխությունը։ Բեյլը մեկնել է Չինաստան եւ երեք տարվա պայմանագիր կկնքի « Ցզյանսու Սունինի» հետ։

Անգլիական ակումբները ֆուտբոլիստների կարող են վաճառել մինչեւ օգոստոսի 31-ը, գնել մինչեւ օգոստոսի 8-ը։

Նախորդ հոդվածը‘Գարեթ Բեյլը պայմանագիր կկնքի «Ցզյանսու Սունինի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալություններ Մոսկվայում’