‘«Ռեալը» 30 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկում Դավիդ Դե Խեայի համար’

660

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է 30 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի համար: Այս մասին հայտնում է բրիտանական The Mirror պարբերականը: Արքայական ակումբը Դե Խեային ցանկանում է ձեռք բերել, ով ապագայում փոխարինելու է Իկեր Կասիլյասին: Հատկանշական է, որ անգլիական կողմն ոչ մի կերպ չի պատրաստվում հրաժարվել դարպասապահի ծառայություններից:

Հայտնի է, որ իսպանացի խաղացողի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2016 թվականի ամռանը: 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուի երկրպագուները Պլատինիի տան ուղղությամբ 61 գնդակ են նետել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ավակովի խորհրդականը Օբամային անվանել է «քաղաքական գաճաճ»’