«Ռեալին» հաղթանակ բերեց Բելինգեմի գոլը (տեսանյութ)

331

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի գոլը։

Արքայական ակումբը երեք հաղթանակից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սելտան» 1 միավորով  16-րդն է։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Սելտա» — «Ռեալ Մադրիդ»՝ 0:1 (տեսանյութ)

Ջուդե Բելինգեմ, 82

Չիրացրած 11՝ Ռոդրիգո («Ռեալ»), 69

Նախորդ հոդվածըԱրտակ Հարությունյան. Նույն մեթոդով «սրբագրում են» Հայաստանի նորագույն պատմությունը
Հաջորդ հոդվածըԱրսեն Զախարյանը զարմացրել է «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչին