‘«Ռեալի» երկրպագուները նախընտրում են հիմնական կազմում տեսնել Նավասին’

849

El Chiringuito de Jugones իսպանական հեռուստահաղորդումը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ֆուտբոլասերներն ի՞նչ են մտածում Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի՝ հիմնական կազմում մնալու վերաբերյալ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» դեմ խաղում։

Հիշեցնենք, որ 22-րդ տուրում Կասիլյասը 4 գնդակ էր բաց թողել «Ատլետիկոյի» դեմ խաղում։ Հարցման արդյունքներով պարզվել է, որ մեծ մասը գերադասում է «Արքայական ակումբի» հիմնական կազմում տեսնել Կեյլոր Նավասին, ոչ թե Կասիլյասին։

Հավելենք, որ Իսպանիայի հավաքականի դարպասապահը «Ռեալի» վերջին մարզման ժամանակ չի մասնակցել թիմի երկկողմանի խաղին այն թիմի կազմում, որի խաղացողները հավանաբար կլինեն «Դեպորտիվոյի» դեմ հանդիպման մեկնարկային կազմում։

Նախորդ հոդվածը‘Ռոբերտո Մարտինես. Իվանովիչը կարմիր քարտի էր արժանի ‘
Հաջորդ հոդվածը‘«Ամեն ինչ ասվելու է». ԲՀԿ քաղխորհրդի նիստը (Տեսանյութ)’