‘«Ռեալի» երկրպագուներն օդանավակայանում դիմավորել են Բենիտեսին եւ պահանջել նրա հրաժարականը’

1553

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները պահանջում են թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հեռացումը, հայտնում է Marca -ն:

Իսպանացի մասնագետը Սուրբ Ծնունդն անցկացրել է Լիվերպուլում, իսկ Մադրիդ վերադառնալիս օդանավակայանում նրանց է սպասել երկրպագուների մեծ խումբ: Նրանք պահանջել են մարզիչի հրաժարականը: Բենիտեսը կանգ է առել երկրպագուների մոտ, լսել է նրան եւ, ոչինչ չպատասխանելով, հեռացել է:

Պրիմերայի 16-րդ տուրից հետո Արքայական ակումբը երրորդ տեղում է եւ 2-ական միավոր զիջում է առաջատարներ «Բարսելոնային» ու Մադրիդի «Ատլետիկոյին»: Կատալոնական ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել: 

Նախորդ հոդվածը‘Կլոպ.« 2015-ին լսածս ամենատհաճ արտահայտությունը եղել է «ծնկատակի ջիլ»-ը»’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը Եվրո-2016-ից հետո’