‘«Ռեալի» խաղացողները դժգոհ են Բեյլից’

960

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են կիսապաշտպան Գարեթ Բեյլի խաղից, հայտնում է «Marca»-ն։

Խաղացողների դժգոհության պատճառը ուելսցի ֆուտբոլիստի պաշտպանական գործողություններին մասնակցելու ցանկության բացակայությունն է։ Նման առավելություն, ըստ ֆուտբոլիստների, թիմում կարող է ունենալ միայն հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն։

«Միայն մեկ Քրիստիանու կա։ Բեյլը շատ ուժեղ ֆուտբոլիստ է, սակայն նա չի կարող միայնակ հանդիպումներ հաղթել։ Նա չի մասնակցում պաշտպանությանը, քանի որ չի ուզում»,-հայտարարել է «Արքայական ակումբի» ֆուտբոլիստներից մեկը։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բեյլը Պրիմերայի 23 խաղում 10 գոլ է խփել և 5 գոլային փոխանցում կատարել։

Նախորդ հոդվածը‘Թերին պատասխանել է Իբրահիմովիչին ‘
Հաջորդ հոդվածը‘Պեպե. «Մոուրինյոյի հեռանալուց հետո մենք մաքրեցինք մեր անունը»’