«Ռեալի» կամային հաղթանակը «Վալենսիայի» նկատմամբ (տեսանյութ)

493

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վալենսիային» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

66-րդ րոպեին բելգիացի Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը գրավեց իսպանացի հարձակվող Ուգո Դուրոն։

86-րդ րոպեին Արքայական թիմից հավասարությունը վերականգնեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 88-րդ րոպեին «Ռեալի» հաղթական գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 13 միավորով առաջին տեղում է եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Աթլետիկոյից»։ «Վալենսիան» երրորդն է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Վալենսիա» — «Ռեալ»՝ 1։2 (տեսանյութ)

Ուգո Դուրո, 66 — Վինիսիուս Ժունիոր, 86, Քարիմ Բենզեմա, 88

Նախորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Արձանագրումներ եւ խոհեր Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով
Հաջորդ հոդվածըUFC. Արման Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Խրիստոս Գիագոսին