‘«Ռեալի» նախագահը ցանկանում է վաճառել Ռոնալդուին’

1174

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է վաճառել թիմի առաջատար Ռոնալդուին,- գրում է El Mundo Deportivo -ն:

Պատճառը պորտուգալացի հարձակվողի եւ ֆունկցիոների միջեւ վատ հարաբերություններն են: Նշվում է, որ Արքայական ակումբի տրանսֆերային արգելքի պատճառով Պերեսը կարող է մտափոխվել:

«Ռեալի» նախագահին դուր չի գալիս, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը հաճախ քննադատում է թիմի ղեկավարությանն ու աջակցում թիմի նախկին գլխավոր մարզիչ Կալո Անչելոտիին:

30-ամյա Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մանչեսթեր Սիթին»:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Ցանկանում եմ նոր թիմիս հետ հաղթանակներ տոնել»’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» 75 միլիոն եվրո կառաջարկի Խամես Ռոդրիգեսի համար’