‘«Ռեալի» տնօրենը բացատրել է, թե ինչու ակումբը չի կարողացել գնել Մեսսիին’

991

«Ռեալի» տնօրենների խորհրդի անդամ Հերոնիմո Ֆարրեն բացատրել է, թե ինչու «Արքայական ակումբը» չի կարողացել գնել Լեո Մեսսին: 

«Եթե Մեսսին չի խաղացել «Ռեալում», ապա միայն նրա համար, որ մենք չենք կարողացել գնել նրան: Դա անհավանական էր: Նա հասանելի չէր: Մյուս աստղը Ռոնալդուն էր և «Ռեալը» հաջորդ 10 տարիներին քաղեց նրա տաղանդի պտուղները: 

«Ռեալը» աշխարհի ամենահաջողակ ակումբն է: Մենք դժվար պահեր ենք ունեցել, բայց եղել է ցիկլ Դի Ստեֆանոյի և այլ լեգենդար ֆուտբոլիստների օրոք, եվրոպական գավաթի մրցաշարի առաջին 5 տիտղոսներն են նվաճել: 

Պերեսի ղեկավարման ընթացքում եղել են Զիդանը, Ֆիգո, Ռոնալդոն, Բեյլը և Ռոնալդուն»,- Ֆարրեի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն: 

Նախորդ հոդվածը‘ «Անհնարին» թվացող տրանսֆերը՝ հավանական’
Հաջորդ հոդվածը‘ԵԱ. Լյովա Գեւորգյանը՝ ոսկե մեդալակիր(տեսանյութ)’