‘«Ռեալի» ֆուտբոլիստները կատակել են «Բարսելոնայի» 11-մետրանոցի առիթով (տեսանյութ)’

1645

«Ռեալի» ֆուտբոլիստներից Կրիշտիանու Ռոնալդուն, Մարսելոն, Ալվարո Արբելոան և Կեյլոր Նավասը կատակել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստների՝ «Սելտայի» հետ խաղում իրացրած յուրօրինակ 11-մետրանոցի առիթով:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Ռոմա»-«Ռեալ» (0:2) առաջին խաղի մեկնարկից առաջ մադրիդյան թիմի ֆուտբոլիստների խոսակցության տեսագրությունը հասանելի է դարձել լրատվամիջոցներին:

Մարսելո. «Կրիշ, Արբելոան է իրացնելու»:

Կրիշտիանու Ռոնալդու. «Նա փոխանցում կկատարի և կհարվածի»:

Ալվարո Արբելոա. «Կտեսնեք՝ ես կանեմ դա»:

Կրիշտիանու Ռոնալդու. «Համոզված եմ՝ Արբելոան կհարվածի»:

Կեյլոր Նավաս. «Հակառակը՝ Արբելոան է իրացնելու և փոխանցում է կատարելու Կրիշտիանուին»:

Ալվարո Արբելոա. «Ճիշտ այդպես»:

Նախորդ հոդվածը‘Տուխել. «Հենրիխը գովասանքի կարիք չունի: Նա միշտ ձգտում է կատարելագործման»’
Հաջորդ հոդվածը‘Մյուլլեր. «Կարծում եմ՝ Լևանդովսկին կմնա «Բավարիայում»»’