‘«Ռեալն» այսօր ներկայացրել է Կեյլոր Նավասին’

865

Այսоր տեղի է ունեցել «Ռեալ»-ի նոր դարպասապահ Կեյլոր Նավասի ներկայացումը հանրությանը: Նշենք, որ Նավասը «Ռեալ» է տեղափոխվել «Լևանտե»-ից: 

Հիշեցնենք, որ Կեյլորը Կոստա Ռիկայի հավաքականի կազմում աչքի է ընկել Բրազիլիայի աշխարհի առաջնությունում: Ազգային հավաքականի հետ միասին նա հասել է մինչև  քառորդ եզրափակիչ և դուրս է մնացել Նիդեռլանդների հավաքականի խաղից հետո՝ 11 մետրանոց հարվածների արդյունքում:

Մունդիալից հետո մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Նավասը կտեղափոխվի Եվրոպայի գրանդ ակումբների որևէ մեկը: Սկզբում խոսվեց «Բավարիայի», իսկ  հետո հորիզոնում երևաց «Ռեալը»:

Սերուցքայինները «Լևանտեին» Նավասի համար վճարել են 10 մլն եվրո, իսկ ինքը՝ Կեյլորը, ստորագրել է 6 տարվա պայմանագիր:

«Մենք ամեն оր աշխատում ենք մեր թիմի ուժեղացնելու համար: Մենք այսоր ներկայացնում ենք աշխարհի լավագույն դարպասապահներից մեկին, ով իր գործում մեծ պրոֆեսիոնալ է: Կեյլորը եկել է այստեղ դժվար խնդիրներ լուծելու համար, այդ պատճառով ես վստահ եմ, որ նա հաջողության կհասնի: Շատ ակումբներ են ցանկացել ձեռք բերել նրան, բայց ֆուտբոլիստը նախընտրել է «Ռեալը»: Բարի գալուստ», — հայտարարել է Ֆլորենտինո Պերեսը:

Նախորդ հոդվածը‘Իսրայելական զորքերը հեռանում են Գազայի հատվածից’
Հաջորդ հոդվածը‘Ռիբերին՝ նոր տեսքով’