‘«Ռեալն» առաջին անգամ կմասնակցի «Audi Cup»-ին’

746

2014-15թթ. մրցաշրջանը «Ռեալի» համար կարելի է ավարտված համարել: Մադրիդյան ակումբի ղեկավարությունն արդեն կազմում է հաջորդ մրցաշրջանի նախապատրաստական ծրագիրը:

Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս ամռանն առաջին անգամ «Ռեալը» կմասնակցի «Audi Cup» մրցաշարին, որն անցկացվում է 2009 թվականից «Audi» ընկերության կողմից: Երկրօրյա մրցաշարը, որին մասնակցում է չորս թիմ, ավանդաբար անցկացվում է Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում: Այս տարի խաղերը կայանալու են օգոստոսի 4-ին և 5-ին:

Բացի «Ռեալից» «Audi Cup»-ին իր մասնակցությունն է հաստատել «Բավարիան»: Մյուս թիմերի անունները կհրապարկվեն մրցաշրջանի ավարտից հետո:

Նախորդ հոդվածը‘«Բենֆիկան»` Պորտուգալիայի չեմպիոն(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գործակալ. Մովսիսյանը հետաքրքրված է MLS վերադառնալու տարբերակով’