‘«Ռեալն» իր նոր ռեկորդով գերազանցել է «Բարսելոնային» ‘

1292

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» հաղթել է խմբային փուլի բոլոր խաղերում: Նման հաջողության «Ռեալը» հասնում է երկրորդ անգամ` դառնալով առաջին թիմը, որն այսպիսի ցուցանիշ է գրանցում: Առաջին անգամ մադրիդցիները հաղթել էին խմբային փուլի բոլոր խաղերում 2011-2012թթ. մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ «Ռեալն» ընդգրկված էր B խմբում և մրցում էր շվեյցարական «Բազելի», անգլիական «Լիվերպուլի», բուլղարական «Լուդոգորեցի» հետ: Այս թիմերի հետ կայացած խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Ռեալ»-«Բազել»` 5:1
«Լուդոգորեց»-«Ռեալ»`1:2
«Լիվերպուլ»-«Ռեալ»` 0:3
«Ռեալ»-«Լիվերպուլ» 1:0
«Բազել»-«Ռեալ»` 0:1
«Ռեալ»-«Լուդոգորեց»` 4:0

«Լուդոգորեցի» նկատմամբ եզրափակիչ տուրում տոնած հաղթանակի շնորհիվ «Ռեալը» գերազանցեց «Բարսելոնայի»` անընդմեջ հաղթանակների քանակով ռեկորդը: 2005 թվականի հոկտեմբերից մինչև 2006 թվականի հունվար «Բարսելոնան» Ֆրանկ Ռայկարդի գլխավորությամբ տոնել էր 18 անընդմեջ հաղթանակ` 13-ը` Իսպանիայի առաջնությունում, 3-ը` Չեմպիոնների լիգայում, 2-ը` Իսպանիայի գավաթի խաղարկությունում: 2014 թվականի տարվա լավագույն մարզչի թեկնածու Կարլո Անչելոտիի գլխավորությամբ «Ռեալն» արդեն 19 անընդմեջ հաղթանակ է տոնում` 11-ը` Իսպանիայի առաջնությունում, 6-ը` Չեմպիոնների լիգայում, 2-ը` Իսպանիայի գավաթի խաղարկությունում: «Ռեալի» ռեկորդային շարքը սկսվել է սեպտեմբերի 16-ին, «Բազելի» նկատմամբ 5:1 հաշվով տոնած հաղթանակից:

«Ռեալի» ռեկորդային շարքը

«Ռեալ»-«Բազել»` 5:1
«Դեպորտիվո»-«Ռեա»` 2:8
«Ռեալ»-«Էլչե» 5:1
«Վիլյառեալ»-«Ռեալ»` 0:2
«Լուդոգորեց»-«Ռեալ»` 1:2
«Ռեալ»-«Ատլետիկո»` 5:0
«Լևանտե»-«Ռեալ»` 0:5
«Լիվերպուլ»-«Ռեալ»` 0:3
«Ռեալ»-«Բարսելոնա»` 3:1
«Կորնելյա»-«Ռեալ»` 1:4
«Գրանադա»-«Ռեալ»` 0:4
«Ռեալ»-«Լիվերպուլ»`1:0
«Ռեալ»-«Ռայո Վալյեկանո» 5:1
«Էբար»-«Ռեալ»` 0:4
«Բազել»-«Ռեալ»` 0:1
«Մալագա»-«Ռեալ»` 1:2
«Ռեալ»-«Կորնելյա»` 5:0
«Ռեալ»-«Սելտա»` 3:0
«Ռեալ»-«Լուդոգորեց»` 4:0

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի դեկտեմբերի 12-ին` Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակում մրցելով «Ալմերիայի» հետ:

Նախորդ հոդվածը‘A խմբից 1/8 եզրափակիչում են «Ատլետիկոն» և «Յուվենտուսը» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ստացվում է, որ թոշակառուները հունվարի թոշակները կստանան հունվարի 14-ին. «Ժողովուրդ»’