«Ռեալն» ուժեղ էր «Էսպանյոլից» (տեսանյութ)

276

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Ռեալը» Բարսելոնայում մրցեց «Էսպանյոլի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 43-րդ րոպեին դաշտի տերերը կարողացան խփել պատասխան գոլը, սակայն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման վերջին րոպեներին երկու գոլ խփեց՝ հաղթանակ պարգեւելով իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին։

«Ռեալը» 9 միավորով հավասարվեց «Բետիսին» եւ առաջատարն է։ «Էսպանյոլը» 16-րդն է՝ 1 միավոր։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Էսպանյոլ» — «Ռեալ»՝ 1:3 (տեսանյութ)

Խոսելու 43 —  Վինիսիուս Ժունիոր, 12, Քարիմ Բենզեմա, 88, 90+10

Նախորդ հոդվածը«Բարսելոնայի» վստահ հաղթանակը տոնեց (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՊաշտոնական. Անդրեա Բելոտին՝ Ռոմայի ֆուտբոլիստ