‘«Ռեալ» — «Աթլետիկո». հյուրերը խաղադաշտ կմտնեն Ադրբեջանի գովազդային մարզաշապիկներով. ֆոտո’

921

Մադրիդի «Աթլետիկոն» Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Համաձայն պայմանագրի, Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղում՝ «Ռեալի»  դեմ, «Աթլետիկոն» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ դուրս կգա մարզաշապիկով, որի վրա գրված կլինի «Ադրբեջանը՝ կրակների երկիր»:

Այդ պայմանագրի համաձայն «Աթլետիկոն» կստանա մոտ 20 միլիոն եվրո:

Համագործակցության շրջանակներում «Աթլետիկոն» նաեւ ընկերական հանդիպում կանցկացնի Ադրբեջանի հավաքականի հետ, կմասնակցի մի շարք մարզական միջոցառումների:

Նշենք, որ «Ռեալ»  — «Աթլետիկո» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին՝ ժամը 01:00-ին:

\"\"

Նախորդ հոդվածը‘Կյանքից հեռացել է «Ակվարիում» ռոք խմբի թմբկահարը’
Հաջորդ հոդվածը‘Նորվեգիայի փոխնախարարներից մեկը հեռացել է պաշտոնից՝ անչափահասի հետ սեռական կապ ունենալու համար’