‘«Ռեալ»-ը կարող է տրանսֆերային պատմական գործարք իրականացնել’

1038

«Բոտաֆոգո»-ի տաղանդավոր կիսապաշտպան Տան Շին շուտով Մադրիդի «Ռեալ» կտեղափոխվի: Այդ մասին հայտնում է Xinhua գործակալությունը:

17-ամյա ֆուտբոլիստը կարող է «արքայական ակումբ»-ի պատմության չինացի առաջին խաղացողը դառնալ: Ձախ կիսապաշտպանն արդեն 9 օր անցկացրել է «Կաստիլիա»-ում, որտեղ նրա խաղն ուսումնասիրում և գնահատում էր Զինեդին Զիդանը:

«Կարծում եմ, որ լավ արդյունքներ եմ ցուցադրել փորձաշրջանիս ընթացքում: «Ռեալ»-ը շուտով որոշում կկայացնի: Հիանալի կլինի, եթե կարողանամ Եվրոպա տեղափոխվել և խաղալ «արքայական ակումբ»-ի կազմում»,- ասել է Տան Շին:

Նախորդ հոդվածը‘Գիշերը ՀՀ և ԼՂՀ սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ. ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘«Միսս Տիեզերք 2014» մրցույթի հաղթող է դարձել Պաուլինա Վեգան Կոլումբիայից’