‘«Ռեալ»-ը պայմանագիր է առաջարկել Մոուրինյոյին’

1570

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պայմանագիր է առաջարկել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ակումբի ղեկը նորից ստանձնելու համար: Այս մասին գրում է «The Sunday Times»-ը:

«Արքայական» ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ պորտուգալացին փոխարինի Ռաֆայել Բենիտեսին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում, սակայն Մոուրինյոն դեռևս որոշում չի կայացրել, քանի որ ցանկանում է ստանձնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչի պաշտոնը:

Ժոզեն ցանկանում է Անգլիայում մնալ, որպեսզի կարողանա երկար ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, որը բնակվում է Լոնդոնում ու չի ցանկանում հեռանալ այնտեղից:

Նախորդ հոդվածը‘Չավի. «Երբեք չեմ մտածել «Ոսկե Գնդակ»-ի մասին»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-ի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Նեյմարի հոր հետ’