‘«Ռեալ»-ը 65 մլն եվրո կառաջարկի «Չելսի»-ին. Կուրտուան՝ նշանառության տակ’

1626

Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերը: Daily Mail-ի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը պատրաստ է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 65 մլն եվրո առաջարկել բելգիացի դարպասապահի տեղափոխության դիմաց:

«Չելսի»-ն 9-րդն է Պրեմիեր լիգայում և հաջորդ մրցաշրջանում չի մասնակցի Չեմպիոնների լիգային: Կուրտուան հանուն եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցելու պատրաստ է փոխել ակումբային գրանցումը:

Դարպասապահը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցած 22 խաղում 28 գոլ է բաց թողել:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոններին հանձնեցին մեդալներն ու գավաթը(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լեսթերը զգալիորեն բարձրացրել է Մահրեզի աշխատավարձը’